Լրահոս

19.02.2015 12:45


Մերկել. «Եվրոպան ամեն ինչ կանի, որ Ռուսաստանը նորից նրա գործընկերը դառնա»

Մերկել. «Եվրոպան ամեն ինչ կանի, որ Ռուսաստանը նորից նրա գործընկերը դառնա»

Եվրոպական հանրապետությունների կառավարությունները կանեն ամեն բան, որ Ռուսաստանը նորից նրանց գործընկերը դառնա։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Դեմմինում «Քրիստոնեա–ժողովրդավարական կուսակցության» նիստին։

«Մենք ցանկանում ենք եվրոպական աշխարհակարգ ձևավորել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ», – ընդգծել է Մերկելը։

Միևնույն ժամանակ, Մերկելը հավելել է, որ «Ղրիմի միացումը ՌԴ–ին միջազգային իրավունքի խախտում էր», և Գերմանիայի, Ֆրանսիայի ու եվրոպական այլ կառավարություններ ջանք չեն խնայելու, որպեսզի Ուկրաինան ընթանա սեփական ուղով՝ պահպանելով «տարածքային ամբողջականությունը»։ Մերկելը նկատել է նաև, որ Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելը չափազանց բարդ է լինելու։

Կանցլերի խոսքերով՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները կհանվեն միայն այն դեպքում, երբ վերացվեն դրանք մտցնելու պատճառները։ Մերկելը նաև չի բացառել դրանց խստացումը, եթե Ուկրաինայում հաստատված հրադադարը խախտվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը