Ի գիտություն բույսերի պաշտպանության միջոցներ ներմուծողների
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը ՀՀ տարածք երրորդ երկրներից իրականացվում է մեկանգամյա լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն«ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման:
Երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:Լիցենզիան տրամադրվում է մինչև մեկ տարի ժամկետով` սկսած դրա գործողության մեջ մտնելու օրվանից։
Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման լիցենզիա ստանալու համար համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի ս.թ. հունվարի 15-ի N 6-Ն հրամանի` անհրաժեշտ է ս.թ. փետրվարի 26-ից դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձանց՝ պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը.
2) հայտի էլեկտրոնային օրինակը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ:
Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը հայտի հետմիասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրիպատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմիցգեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացվածանդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԳՆ «Լիցենզիայի կենտրոն» գործակալություն` հետևյալ հեռախոսահամարով 011 23-55-02:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին