Լրահոս

19.02.2015 12:11


Վառելափայտն անգամ երազանք է դարձել տնակների բնակիչների համար (տեսանյութ)

Վառելափայտն անգամ երազանք է դարձել տնակների բնակիչների համար (տեսանյութ)

Գյումրու թիթեղյա վագոն-տնակներում ավելի քան քառորդ դար, կյանքը մի իսկական գոյամարտի է վերածվում ցրտաշունչ ձմռան ամիսներին: Համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է դարձել: Անմարդկային պայմանների պատճառով հարյուրավոր մարդիկ ու հատկապես երեխաները ձեռք են բերել անբուժելի հիվանդություններ:

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտի բաժանումը
Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Ներկայացվող տեսանյութը վառելափայտի բաժանման հերթական առօրյայի և տնակներում բնակվող ընտանիքների ծանր ապրելակերպի մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը