Լրահոս

19.02.2015 11:17


Ուկրաինայի ՌԾՈւ–ն զորավարժություններ է անցկացնում Սև ծովում

Ուկրաինայի ՌԾՈւ–ն զորավարժություններ է անցկացնում Սև ծովում

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Սև ծովում՝ Օդեսսայի տարածքում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ՌԾՈւ ղեկավարության մամուլի ծառայությունից։

«Ուկրաինայի ռազմածովային ուժերը շարունակում են մարտավարական զորավարժությունները և մարզումները ծովային, ավիացիոն և ցամաքային տեխնիկայի ներգրավմամբ, մշակվում են նավերի մարտավարական խմբերի համատեղ գործողությունները ծովային հետևազորի, ավիացիայի, հրետանային զորքերի, զրահապատ տեխնիկայի ծովափնյա պաշտպանական ուժերի ստորաբաժանումներում»,– հաղորդագրությունը մեջբերում է «Կորեսպոնդենտ»–ը։

Ինչպես նշում է աղբյուրը, հինգշաբթի գիշերն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի՝ ՄԱԿ–ին և ԵՄ–ին ուղղած դիմումին՝ երկրի տարածք խաղաղապահներ մտցնելու վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը