Լրահոս

19.02.2015 10:59


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ ՊՆ ղեկավարին են ներկայացրել իրենց այցի արդյունքները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ ՊՆ ղեկավարին են ներկայացրել իրենց այցի արդյունքները

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուոռլիկին և Պիեռ Անդրիոյին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման ընթացքում համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը