Աշխարհ

19.02.2015 10:35


Մոսկվան համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ՆԱՏՕ-ն Վրաստանին դաշինք «ներքաշի»

Մոսկվան համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ՆԱՏՕ-ն Վրաստանին դաշինք «ներքաշի»

«Կորեսպոնդենտ»–ի փոխնացմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավային Օսիայի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս հայտարարել է, որ Մոսկվան համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլերի դիմի Վրաստանին դաշինք «ներքաշելու» ուղղությամբ։ Դա, ըստ նրա, չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովման ջանքերին:

«Մենք հաստատել ենք ուժ չկիրառելու մասին իրավականորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ կնքելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թվականի իրադարձությունների կրկնությունը»,- ասել է Լավրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը