Եգիպտացի հատուկջոկատայինները Լիբիայում ԻՊ 150 զինյալ են ոչնչացրել
«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ եգիպտական հատուկ նշանակության ուժերը Լիբիայի տարածքում առաջին ցամաքային գործողության արդյունքում «Իսլամական պետության» 150 զինյալ են ոչնչացրել, տասնյակ ահաբեկիչների՝ գերի վերցրել։
«Sky News Arabia»–ի տեղեկացմամբ՝ գործողությունն իրականացվել է ահաբեկիչների՝ Դերն քաղաքից արևելք ընկած մարզական ճամբարներից մեկում։ Ռազմարշավին մասնակցել է 30 եգիպտացի հատուկջոկատային, որոնք 2 զոհ են տվել։
Նշվում է, որ սա առաջին ցամաքային գործողությունն էր ԻՊ դեմ. մինչ այդ նրանց դիրքերը հրետակոծել է օդուժը։
Հիշեցնենք՝ փետրվարի 15–ին ԻՊ զինյալները տեսագրություն էին տարածել՝ ինչպես են հաշվեհարդար տեսել 21 եգիպտացի քրիստոնյայի հետ։ Դրանից հետո Եգիպտոսը սկսեց պատասխան քայլեր ձեռնարկել նախ օդից, ապա անցավ ցամաքային գործողության։

7or.am