Աշխարհ

19.02.2015 10:14


Օբամա. «ԱՄՆ–ը պայքարում է ոչ թե իսլամի, այլ կրոնն այլասերողների դեմ»

Օբամա. «ԱՄՆ–ը պայքարում է ոչ թե իսլամի, այլ կրոնն այլասերողների դեմ»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պայքարում է ոչ թե իսլամի, այլ կրոնն այլասերողների դեմ։ Ինչպես հաղորդում է «РИА Новости»–ն, Օբաման սա ասել է Վաշինգտոնում ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված գագաթաժողովի ժամանակ:

Օբաման հավելել է, որ «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» առաջնորդներն ահաբեկիչներ են:

«Ոչ մի կրոն բռնության և ահաբեկչության համար պատասխանատու չէ: Մարդի՛կ են պատասխանատու»,-ընդգծել է Օբաման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը