Տիգրան Ուրիխանյան. «Որևէ մեկն ասե՞լ է, որ այլևս չենք գնում արտահերթ ընտրությունների»
Քիչ առաջ ԱԺ-ում ԲՀԿ պատգմավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված ասել է. «Որեւէ մեկն ասե՞լ է, որ այլեւս չենք գնում արտահերթ ընտրությունների»:
Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ չի գնում արյան գնով հարց լուծելու, նա պատասխանել է. «Այո, չենք գնում արյան գնով հարց լուծելու: Հանրահավաքները եթե չեղյալ են հայտարարվել, դա ի՞նչ է նշանակում. ինչ հայտարարվել է՝ հայերեն շարադրված է»:
«Եթե որեւէ մեկը մտածում է, որ ՀՀ-ում մեկ օրվա մեջ վերացավ արտագաղթը, տնտեսական զարգացման տեմպերի դրական դինամիկա կա, որ մարդկանց որակը փոխվեց, սխալվում են. ոչինչ չի փոխվել: Որեւէ մեկը դրանում չվարանի, չկասկածի: Չգնալ արյուն թափելու ճանապարհով չի նշանակում դադարեցնել պայքարը: Կան մարդիկ, ովքեր կփորձեն շուռ տալ իրավիճակը, բայց դա այդպես չէ: Ես չունեմ տեղեկություններ հանդիպման մասին, հաշտեցման մասին: Շարունակում եմ համարել, որ իշխանությունը պետք է առաջնորդվի ժողովրդի հետ իր հարաբերութունների կարգավորման ձեւաչափով»:

Այս մասին հաղորդում է «Aravot.am»–ը։

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։