Լրահոս

18.02.2015 15:26


Քննարկվել են դեղերի կենսահամարժեքության հետազոտությունների հետ կապված հարցեր

Քննարկվել են դեղերի կենսահամարժեքության  հետազոտությունների հետ կապված հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ տնօրեն Պերճ Պահթիարյանին։

Նախարարին ներկայացվեցին կազմակերպության գործունեության ծրագրերը։ Ուշադրության արժանացավհատկապես դեղերի կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման հայտը։

«Մենք պատրաստ ենք աջակցելու կարևորայդ հետազոտությունները մեր երկրում իրականացնելու գործընթացին։ Սակայն անհրաժեշտ է ապահովել երկրում գործող օրենսդրական նորմերի պահանջները, ինչպեսնաև պատշաճ գործունեության միջազգային չափորոշիչները»,-ասացԱրմեն Մուրադյանը։

Նախարարը նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով այս գործընթացն ամբողջությամբ կկարգավորվի միջազգային սկզբունքներին համապատասխան։ Իսկ մինչ նոր օրենքի ընդունումը խիստ կանոնակարգման ենթակա հետազոտություններն իրականացվում ե նգործող օրենսդրության շրջանակում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ-ի կողմից անհրաժեշտ պայմաններն ապահովելուց հետո նախարարության մասնագետները դրանց կծանոթանանտեղում և որոշումներ կկայացնեն օրենքով սահմանված կարգով։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը