Ջիգարխանյան. «Ինձ թվում էր՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ազգ են»
«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում դերասան Արմեն Ջիգարխանյանն անդրադառնալով ԱՄՆ–ի և ՌԴ–ի հարաբերություններին՝ ասել է՝ Ռուսաստանի համար ավելի շահավետ է բարեկամական հարաբերությունների հաստատումը մեծ հավակնություններ ունեցող ԱՄՆ–ի հետ, քան դիմակայությունը, որը վատնում է ՌԴ ուժերը.
«Մարդու բնավորությունից է բխում որոշելը, թե անկողում վերևից ով պիտի պառկի»։
Խոսելով ուկրաինական հակամարտությունից՝ դերասանն ասել է. «Ինձ թվում էր՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ազգ են։ Պարզվում է՝ ոչ...»։
Ցավոք, նրա խոսքերով, այսօր կան շահագրգիռ կողմեր, որոնք ազգային բախումների արդյունքում շատ լավ վաստակում են։
Դերասանն ամեն ինչի հիմքում դնում է ճշմարտությունն ու սերը։ Կոնֆիկտներն էլ, ըստ նրա, կարող են ծագել՝ ինչից ասես՝ իբրև օրինակ բերելով Հովհ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։
Ինչ վերաբերում է ժամանակակից հեռուստածրագրերին, ապա, դերասանի խոսքերով, այսօր ամենուր դատարկություն է. «Երբ մարդիկ ջուր են ծեծում, ես նրանց նայում եմ ինչպես ազգի թշնամիների»։

7or.am