Լրահոս

18.02.2015 20:54


Հազվագյուտ հիվանդության նոպայի ժամանակ կինը սկսում է մերկանալ

Հազվագյուտ հիվանդության նոպայի ժամանակ կինը սկսում է մերկանալ

41–ամյա ամերիկուհի Լեաննա Լյոնի հազվագյուտ հիվանդությունը դժոխքի է վերածել նրա կյանքը։ Գլխուղեղի չարորակ ուռուցքի՝ հիպոթալամուսի համարտոմայի պատճառով նա օրական մոտ 5 նոպա է ունենում՝ յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ։ Նոպայի ժամանակ նա սկսում է մերկանալ մարդկանց առաջ։

Լեաննան պատմել է, որ մի անգամ նոպա է ունեցել հենց խանութում: Երբ ուշքի է եկել, պարզել է, որ ներքնազգեստով է։ Հիվանդության պատճառով կինը չի կարողանում աշխատանք գտնել՝ հոգալու անչափահաս երեխաների ապրուստը:

Հիպոթալամուսի համարտոմայի այդ տեսակով, ըստ բժիշկների, տառապում է միլիոնից մեկը միայն: Կնոջն անհրաժեշտ վիրահատությունն արժե 95 հազ եվրո։ Լեաննան հույս ունի, որ կհայթայթի անհրաժեշտ գումարը, և կկարողանա զբոսնել երեխաների հետ առանց սոսկալի նոպաների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը