Պուտին. «Թուրքիայի հետ համագործակցությունից չենք հրաժարվելու»
«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինըՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում, եթե նույնիսկ այլ նախագծեր հայտնվեն։
«Թուրքիայի հետ համագործակցությունից չենք հրաժարվելու: Ոչ միայն այն պատճառով, որ պարկեշտ չէ պայմանավորվել մեր թուրք ընկերների հետ, հետո ասել՝ ոչ, մեզ Եվրոպան ուրիշ բան է առաջարկում, այլ նաև այն, որ մենք կարող ենք հիմար իրավիճակում հայտնվել: Այսօր Եվրահանձնաժողովը կարող է հրաժարվել, վաղը՝ համաձայնվել, մյուս օրն էլ՝ նորից հրաժարվել: Հետևաբար, մենք լուրջ և երկարատև գործընկերության կոչ ենք անում, ինչպես եղել է նախորդ տարիներին»,-ասել է Պուտինը։
Պուտին. «Թուրքիայի հետ համագործակցությունից չենք հրաժարվելու»
«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում, եթե նույնիսկ այլ նախագծեր հայտնվեն։

7or.am