ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Ամստերդամում մասնակցեց «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» խորագրով եվրոպական տարածաշրջանային համաժողովին: Վերջինս նպատակ ուներ քննարկելու ՄԱԿ-ի ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների մասնակցության փորձն ու դասերը, ինչպես նաև նրանց կողմից ընդգրկվածության ընդլայնման հնարավորությունները:
ՀՀ պատվիրակության անունից ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` վերահաստատելով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը Հայաստանի հանձնառությունը, ներկայացնելով Հայաստանի կողմից խաղաղապահ գործողություններին մասնակցության փորձը, հետագա ծրագրերը և դրանց ուղղությամբ իրականացվող քայլերը:
Համաժողովի արդյունքներն ամփոփող եզրակացությունները եվրոպական տարածաշրջանի երկրների կողմից ներդրում կդառնան ՄԱԿ-ում սկսված խաղաղապահ գործողությունների վերանայման գործընթացին:
Նիդերլանդներ աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը և Դավիթ Տոնոյանը հանդիպեցին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Վիմ Գերթսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և վերջին շրջանում հակամարտության գոտում լարվածության աճին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և միջազգային կառույցներում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, միջազգային անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ ջանքերի գործադրմանը և արդի մարտահրավերներին դիմագրավելուն առնչվող հարցեր:
Տարածաշրջանային համաժողով Ամստերդամում