Լրահոս

18.02.2015 11:17


Նուլանդ. «Վրաստանն ու Ուկրաինան պետք են միմյանց եվրաինտեգրման փուլում»

Նուլանդ. «Վրաստանն ու Ուկրաինան պետք են միմյանց եվրաինտեգրման փուլում»

«Корреспондент»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք են միմյանց երկու երկրների պատմության մեջ կարևոր այս պահին՝ եվրաինտեգրման ճանապարհին։

Աղբյուրը գրում է, որ Թբիլիսիում Նուլանդը հրաժարվել է մեկնաբանել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ Վրաստանի պահանջը՝ ընգծելով, որ դա Կիևին ու Թբիլիսիին է վերաբերում։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, որպեսզի նա կենտրոնանա ապագայի և կառուցվածքային բարեփոխումների վրա, ապահովի արդարադատության թափանցիկությունը»,- ասել է Նուլանդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը