Լրահոս

18.02.2015 12:15


«Գառնի-Երևան» ջրատարի վթարի պատճառով ջրանջատում կլինի

«Գառնի-Երևան» ջրատարի վթարի պատճառով ջրանջատում կլինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Էրեբունի վարչական շրջանի` Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի,
  • Նուբարաշեն վարչական շրջանի,
  • Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերի Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների,
  • Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Այս խորագրի վերջին նյութերը