Աշխարհ

18.02.2015 10:20


Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել Հալեպի ռմբակոծումը

Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել Հալեպի ռմբակոծումը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սթաֆֆան դե Միստուրան նախօրին միջազգային կազմակերպության ԱԽ-ին տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է վեց շաբաթ դադարեցնել Հալեպի ռմբակոծումը: Այս մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը:

Նրա դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ դե Միստուրան տվյալ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի ԱԽ դռնփակ նիստում: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ռմբակոծության դադարի նպատակը փորձնական հրադադարի ռեժիմին անցնելն է Հալեպի շրջանում:

Դե Միստուրան, սակայն, վերջնական չի հստակեցրել՝ երբ կդադարեն ռմբակոծությունները: Նա նշել է, որ մտադիր է անձամբ գնալ Սիրիա, որպեսզի մասնակցի այդ հաշվով խորհրդակցություններին:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը