Աշխարհ

18.02.2015 09:38


ԴԺՀ բանակի շտաբ. «Կիևյան իշխանությունները մեկ օրվա ընթացքում 14 բնակավայր են լքել»

ԴԺՀ բանակի շտաբ. «Կիևյան իշխանությունները մեկ օրվա ընթացքում 14 բնակավայր են լքել»

Վերջին օրվա ընթացքում կիևյան ուժերը հեռացել են Դեբալցևոյի շրջանի 14 բնակավայրից, որոնք ամբողջապես անցել են աշխարհազորայինների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդել են ԴԺՀ բանակի շտաբում:

Նախորդ օրվա դրությամբ՝ ԴԺՀ զինված ուժերի ստորաբաժանումները և ԼԺՀ ժողովրդական ոստիկանությունը զբաղեցրել են հետևյալ բնակավայրերը՝ Դանիլովո, Յունոկոմմունարսկ, Սլավնոյե, Նովոօռլովկա, Մալոօռլովկա, Կումշացկոյե և այլն։

Շտաբի տվյալներով՝ մոտ օրերս ԴԺՀ բանակի ինժեներական ստորաբաժանումներն ինժեներական հետախուզում կանցկացնեն տվյալ բնակավայրերում՝ խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և բոլոր պայթյունավտանգ սարքավորումները ոչնչացնելու համար:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը