ԱՄՆ–ը և Թուրքիան կվերապատրաստեն սիրիացի ընդդիմադիրներին
«Reuters»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել սիրիացի ընդդիմադիրներին պատրաստելու հարցում:
Համաձայն ԱՄՆ ներկայացուցչի տարածած հայտարարության՝ բացի Թուրքիայից՝ Սիրիայի ընդդիմադիրների զինհանդերձավորմամբ կզբաղվի նաև Վաշինգտոնը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ մտադիր է 400 զինվորականի ուղարկել՝ սիրիացի զինվորականներին պատրաստելու «Իսլամական պետության» դեմ պայքարին: Իրենց տարածքում մարզաճամբարներ ստեղծելու ցանկություն էին հայտնել Քաթարը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան:

7or.am