«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ ՌԴ Ստավրոպոլիերկրամասի Լերմոնտովո քաղաքում խոզի գրիպից (H1N1) մահ է արձանագրվել։
Շրջանի բուժհաստատությունից հայտնել են, որ նախօրեին մահացած հիվանդը վարորդ էր, և, ըստ ամենայնի, վարակվել է երկրամասից դուրս գտնվելիս։
Գործակալության զրուցակցի տեղեկացմամբ՝ հիվանդանոցում այժմ վերահսկողության տակ ևս 5 մարդ կա, ովքեր մահացածի ընտանիքի անդամներն են: Կարանտին է հայտարարվել նաև այն մանկապարտեզում, ուր հաճախում էր մահացածի երեխան:
Ստավրոպոլում խոզի գրիպից մահ է արձանագրվել
«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Լերմոնտովո քաղաքում խոզի գրիպից (H1N1) մահ է արձանագրվել։

7or.am