Աշխարհ

18.02.2015 09:30


Ուկրաինան հրաժարվել է Վրաստանին արտահանձնել Սահակաշվիլիին

Ուկրաինան հրաժարվել է Վրաստանին արտահանձնել Սահակաշվիլիին

«Newsgeorgia.ru»–ի տեղեկացմամբ՝ Ուկրաինան հրաժարվել է Վրաստանին արտահանձնել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին:

Համաձայն Վրաստանի Գլխավոր դատախազության տարածած հայտարարության՝ ուկրաինական կողմը հրաժարվում է համագործակցել Թբիլիսիի հետ՝ չնայած այն բանին, որ երկրների միջև առկա է արտահանձնման մասին համաձայնագիր:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանը դժգոհել էր Սահակաշվիլիին Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակելու համար, և պահանջել էր արտահանձնել նրան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը