Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքը զորակցում է ԲՀԿ-ին
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իշխող Հանրապետական կուսակցության թիրախ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իշխող Հանրապետական կուսակցության և նրա ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարվածի տակ է: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հրապարակայնորեն հայտարարել էր, որ չի աջակցելու Հանրապետական կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթին՝ ինչը առաջարկում էր անցում կառավարման խորհրդարանական համակարգի: Բարգավաճ Հայաստանը նաև կոչ է անում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ` իշխող կուսակցության կողմից իրականացվող քայլերի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ի պատասխան դրա` ՀՀ նախագահը ՀՀԿ Քաղաքական Խորհրդի նիստում խստորեն քննադատեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` պահանջելով նրա հեռացումը քաղաքական դաշտից, ինչպես նաև՝ հրահանգ տվեց քննություն սկսել նրա դեմ՝ հարկերից խուսափելու պատճառաբանությամբ: Նմանատիպ իրավիճակ արդեն իսկ տեղի էր ունեցել ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ, երբ նա մեղադրվում էր, իբր, փողերի լվացման համար: Հաջորդիվ, գրանցվել են նաև իրավապահների կողմից ԲՀԿ անդամների նկատմամբ բիրտ վերաբերմունքի դեպքեր: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը առևանգվել և դաժան ծեծի է ենթարկվել ընդամենն այն բանի համար, որ նա մասնակցում էր փոքր և միջին բիզնեսին աջակցող խաղաղ ցույցին:
Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքը իր զորակցությունն է հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը և խրախուսում նրանց գոտեպնդվել՝ ու շարունակել իրենց քաղաքական ծրագիրը այս դժվարին պահերին:
Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքը զորակցում է ԲՀԿ-ին
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իշխող Հանրապետական կուսակցության թիրախ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իշխող Հանրապետական կուսակցության և նրա ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարվածի տակ է:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հրապարակայնորեն հայտարարել էր, որ չի աջակցելու Հանրապետական կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթին՝ ինչը առաջարկում էր անցում կառավարման խորհրդարանական համակարգի: Բարգավաճ Հայաստանը նաև կոչ է անում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ` իշխող կուսակցության կողմից իրականացվող քայլերի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ի պատասխան դրա` ՀՀ նախագահը ՀՀԿ Քաղաքական Խորհրդի նիստում խստորեն քննադատեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` պահանջելով նրա հեռացումը քաղաքական դաշտից, ինչպես նաև՝ հրահանգ տվեց քննություն սկսել նրա դեմ՝ հարկերից խուսափելու պատճառաբանությամբ:
Նմանատիպ իրավիճակ արդեն իսկ տեղի էր ունեցել ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ, երբ նա մեղադրվում էր, իբր, փողերի լվացման համար:
Հաջորդիվ, գրանցվել են նաև իրավապահների կողմից ԲՀԿ անդամների նկատմամբ բիրտ վերաբերմունքի դեպքեր: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը առևանգվել և դաժան ծեծի է ենթարկվել ընդամենն այն բանի համար, որ նա մասնակցում էր փոքր և միջին բիզնեսին աջակցող խաղաղ ցույցին:
Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքը իր զորակցությունն է հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը և խրախուսում նրանց գոտեպնդվել՝ ու շարունակել իրենց քաղաքական ծրագիրը այս դժվարին պահերին:
Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինք