Քաղաքական

17.02.2015 22:47


Սերժ Սարգսյանը կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին

Սերժ Սարգսյանը կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին

«Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»,–168.am–ին ասել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի թեմային, մասնավորապես առաջարկել էր Սերժ Սարգսյանին հանդիպել։
«Ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը»,–Ս. Սարգսյանին դիմելով՝ նշել էր Տեր–Պետրոսյանն իր բաց նամակում։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը