Լրահոս

17.02.2015 18:27


Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:


Համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:


Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ողջունել է ս.թ. հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը, Նախագահի համոզմամբ, որոշակիորեն տարբերվում էր նախորդ հայտարարություններից, որում ի վերջո կոչ արվեց Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին:

Այս խորագրի վերջին նյութերը