Լրահոս

17.02.2015 17:31


Նուլանդը Երևան կայցելի փետրվարի 18-ին

Նուլանդը Երևան կայցելի փետրվարի 18-ին

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն այցելել է Ադրբեջան և Վրաստան, իսկ փետրվարի 18-ին կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

Բաքվում նա հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննության առել առևտրի և ներդրումների, էներգետիկ դիվերսիֆիկացման, անվտանգության, հակաահաբեկչության, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության հետ կապված հարցերում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու տևական կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ աշխատանքին: Նա նաև հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության խմբերի ներկայացուցիչների հետ:

Փետրվարի 17-ին փոխպետքարտուղար Նուլանդն այցելել է Թբիլիսի (Վրաստան)՝ հանդիպումներ ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և քննության առնելու երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Վրաստանի եվրաինտեգրման ուղին ու Վրաստանի ջանքերն իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում:

Փետրվարի 18-ին փոխպետքարտուղար Նուլանդը կայցելի Երևան (Հայաստան)՝ հանդիպումներ ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ և քննության առնելու Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական կապերն ամրապնդելու, ժողովուրդների միջև կապերը խորացնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու տևական կարգավորմանն առնչվող հարցեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը