Լրահոս

17.02.2015 17:30


Լևոն Տեր–Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է հանդիպել

Լևոն Տեր–Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է հանդիպել

Այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի թեմային, մասնավորապես առաջարկել է Սերժ Սարգսյանին հանդիպել։

«Ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը»,– Ս. Սարգսյանին դիմելով մասնավորապես նշել է Տեր–Պետրոսյանն իր բաց նամակում։

Նամակի բովանդակությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը