Համանախագահները նոր առաջարկներ չեն ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կողմերին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքով, տարածաշրջանային այս այցի ընթացքում իրենք նոր առաջարկներ չեն ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կողմերին: Այս մասին հայտնում է «azatutyun.am»–ը։
Այսօր Երևանում՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ շուրջ մեկ ժամ տևած հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ նոր առաջարկ են բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահները հակամարտության կողմերին, Ուորլիքը ասաց. «Ոչ մի, սա ուղղակի հնարավորություն է խոսելու»:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը տեղեկացրեց, որ այսօր ավելի ուշ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան տարածաշրջանային այցը եզրափակող հայտարարությամբ: