«Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28–ի, առնվազն 8 մարդ վիրավորվել է։
Ինչպես գրում է «Ասոշիեյթեդ պրես»–ը, պայթյունը վաղ առավոտյան որոտացել է Քաբուլից 80 կմ հեռավորությամբ՝ Լոգար նահանգի վարչական կենտրոնում։ Ոստիկանության բաժանմունքը 4 մահապարտ է գրոհել։ Ականատեսների վկայությամբ՝ առաջին ջիհադականն իրեն պայթեցրել է անմիջապես տեղական ոստիկանության շտաբ–բնակարանի առջև։
Մեկ րոպե հետո, նահանգապետի ներկայացուցչի խոսքերով, անցագրային կետում երկրորդ ահաբեկիչն է գործի դրել պայթուցիկը։ Երրորդ մահապարտը պայթել է ճաշարանում, որտեղ այդ պահին ճաշում էին ոստիկանները. մինչ պայթուցիկը գործի դնելը նա հասցրել է կրակահերթ բացել իրավապահների ուղղությամբ։
Ահաբեկիչները ոստիկանական համազգեստի շնորհիվ են մուտք գործել շենք։
Աֆղանստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 28–ի

7or.am