«Alaska Airlines»–ի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, երբ ուղևորներից մեկին կարիճ է խայթել
«mirror»–ի փոխանցմամբ՝ «Alaska Airlines» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն այն բանից հետո, երբ ուղևորներից մեկին կարիճ է խայթել։Կինը ստացել է անհրաժեշտ օգնությունը, որից հետո հրաժարվել է կրկին օդանավ նստել:
Ավիաընկերության ներկայացուցիչ Քոլ Քոսգրովը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ կնոջը կարիճը խայթել է մեծ արագությամբ թռիչքուղով ընթանալու ժամանակ։
Ավիաընկերությունը չի կարողացել պարզել՝ ինչպես և որտեղից է կարիճը ներթափանցել օդանավ, սակայն նշվում է, որ Լոս Անջելես ժամանելուց առաջ օդանավը թռիչք է կատարել Մեքսիկա, որտեղ կարիճներ շատ կան:
«Alaska Airlines»–ի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, երբ ուղևորներից մեկին կարիճ է խայթել
«mirror»–ի փոխանցմամբ՝ «Alaska Airlines» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն այն բանից հետո, երբ ուղևորներից մեկին կարիճ է խայթել։ Կինը ստացել է անհրաժեշտ օգնությունը, որից հետո հրաժարվել է կրկին օդանավ նստել:

7or.am