Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկնել է երկրից։
Այս կապակցությամբ Ն. Զոհրաբյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ անկեղծ հուզմունք է ապրել, երբ պարզել է՝ այսօրվա մամուլի «թոփ նյուզը» իր մի քանի ժամվա բացակայությունն էր Երևանից։
–Ինձ իրապես հուզեց այն համակ մտահոգությունը և հոգատարությունը, որ հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները և տարբեր քաղաքական ուժեր խիստ անհանգստացած էին, թե որտեղ է Նաիրա Զոհրաբյանը։ Ասեմ, որ ես արդեն մի քանի ժամից կլինեմ Երևանում, որովհետև մենք շատ լո՛ւրջ անելիքներ ունենք։ Իսկ թե որտեղ եմ եղել, բացարձակապես որևէ մեկի գործը չէ, և որևէ մեկին չի վերաբերում։ Այդուհանդերձ, կրկին շնորհակալություն իմ անձի և իմ տրանսպորտային տեղաշարժի գրաֆիկի հանդեպ նման համակ ուշադրության և հոգատարության համար,–ավելացրել է Ն. Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը՝ Երևանից իր բացակայության մասին

7or.am