Լրահոս

17.02.2015 19:31


«Սպարտակ»-ի ղեկավարությունը բարձրացրել է Յուրա Մովսիսյանի աշխատավարձը

«Սպարտակ»-ի ղեկավարությունը բարձրացրել է Յուրա Մովսիսյանի աշխատավարձը

«Izvestia»-ի փոխանցմամբ՝ մոսկովյան «Սպարտակ»-ի ղեկավարությունն ակումբի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ նոր պայմանագիր է կնքել՝ նրա աշխատավարձը բարձրացնելով մինչև 3.5 մլն եվրո։ Պարբերականը տեղեկացնում է, որ Մովսիսյանի պայմանագրում նշվել է նաև 1,5 մլն եվրոյի չափով բոնուսների մասին, որոնք հարձակվողը կստանա «գոլ + փոխանցում» համակարգով 20 միավոր վաստակելու դեպքում:

Նոր պայմանագիրը կգործի մինչև 2019 թ.-ը։

«Ուզում եմ իմ մոտ ապագան կապել այս ակումբի հետ: Հիմա ակումբի համար ամենալավ ժամանակը չէ, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հնարավոր է, որ դա չլինի վաղը, սակայն մենք կանենք ամեն ինչ, որ հաջողությունը որքան հնարավոր է՝ շուտ վերադառնա: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ նման ակումբում»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև ակումբի և իր երկրպագուներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը