Լրահոս

17.02.2015 14:41


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ, որի զոհ են դարձել քսանմեկ անմեղ քրիստոնյա եգիպտացիներ։

«Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն։

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ռասսայական, կրոնական և անհանդուրժողականության այլ դրսևորումների հողի վրա կատարվող ահաբեկչության որևէ գործողություն և վերահաստատում իր հանձնառությունը՝ շարունակելու գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն այս չարիքի դեմ պայքարում»,-ասված է ցավակցական հեռագրում:

Այս խորագրի վերջին նյութերը