Լրահոս

17.02.2015 14:29


Քարի հիմքը թուլացել է. առկա է ընկնելու վտանգ

Քարի հիմքը թուլացել է. առկա է ընկնելու վտանգ

Փետրվարի 17-ին՝ ժամը 12.24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում և 7-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում կախված են քարաբեկորներ. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում է գտնվել մարզպետարանի քաղշին վարչության գլխավոր մասնագետը:
Պարզվել է, որ 7-րդ փողոցի թիվ 12 տանը հարակից մոտ 10 խմ ծավալով քարի հիմքը թուլացել է շրջակայքում շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, ինչից առկա է ընկնելու վտանգ Ջ. Մ.-ի տան վրա, իսկ 4-րդ փողոցի վերջնամասում առկա են մոտ 1-2 խմ ծավալով 3 ժայռաբեկորներ, որոնք վտանգ են ներկայացնում խմելու ջրի ավազանին:
Գյուղապետ Մ.-ի հավաստմամբ՝ կտրամադրվեն միջոցներ քարաթափման վտանգը չեզոքացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը