Հայաստանը՝ ԱՊՀ ամենաբարձր գնաճ արձանագրած երկրների եռյակում
Այսօրվա ասուլիսին Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասել է, որ այս տարի, 2014–ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ։ Ըստ բանախոսի՝ աճ է արձանագրվել 13 պարենային ապրանքախմբում, իսկ հետաճ արձանագրել են միայն ոգելից խմիչքները:
Մարտիրոսյանի տվյալներով՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում:
«Մրգի ապրանքախմբում 2015թ. հունվարին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 8.4% գնաճ, որին մեծապես նպաստել է խնձորի` 10.4%, ադամաթզի` 14.3%, նռան` 16.5%, տանձի` 22.2%, մանդարինի` 35.5%, արքայանարնջի 40.8% գնաճը: 2015թ. հունվարին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է չորացրած մրգերի՝ 1.1%, չամիչի՝ 2.8%, խաղողի` 6.9%, կիտրոնի 7.7% գնաճ: Միևնույն ժամանակ, ընկույզի միջուկի գինը նվազել է 4.1%-ով, նարնջինը` 3.1%-ով»,–ասել է Մարտիրոսյանը։
Շարունակելով՝ բանախոսը նկատել է, որ ԱՊՀ տարածքում ամենաբարձր գնաճն արձանագրվել է ՌԴ–ում՝ 3.9 տոկոս, Ուկրաինայում` 3.1 տոկոս, այնուհետև Հայաստանում՝ 2.5 տոկոս: Իսկ ամենաքիչ գնաճն արձանագրել է Վրաստանը` 0.2 տոկոս:

«Հանրապետությունում գրանցվել է սնկի` 0.3%, սխտորի` 1.5%, բողկի` 3.3%, ճակնդեղի` 6.8%, կանաչ սոխի` 8.3%, լոլիկի` 11.2%, գազարի` 12.4%, գլուխ սոխի` 13.6%, կաղամբի` 21.1%, ծաղկակաղամբի՝ 26.2%, սմբուկի` 27.6%, խառը կանաչեղենի` 29.1%, վարունգի` 35.8%, կանաչ պղպեղի 36.3% գնաճ: Միաժամանակ, գրանցվել է կարտոֆիլի 0.9% գնանկում»։

7or.am