Աշխարհ

17.02.2015 13:52


Բրազիլիայի կառնավալը կտևի մինչև մարտի 1–ը

Բրազիլիայի կառնավալը կտևի մինչև մարտի 1–ը

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Բրազիլիայում մեկնարկած հայտնի կառնավալը կտևի մինչև մարտի 1–ը։ Թեև տոնական միջոցառումը միաժամանակ անցկացվում է Սան–Պաուլոյում, Ռեսիֆիում, Սալվադորեում և այլ քաղաքներում, սակայն ամենահայտնին ու գունեղը շարունակում է մնալ Ռիո դե Ժանեյրոյինը։

Տոնակատարության կարևոր պահը սամբայի 12 լավագույն դպրոցների մրցույթն է։ Պարողներին ուղեկցում են շքեղ կառքեր. յուրաքանչյուր դպրոցի կոմպոզիցիոն կառույցի կենտրոնում մեկ աղջիկ է լինում՝ որպես հարվածայինների թագուհի (rainha de bateria).

Բոլոր մասնակիցներից պահանջվում է բրազիլական ազգային առանձնահատկությունների պահպանում։ Կառնավալի թագուհուն ընտրում է ժյուրին։

Բրազիլական կառնավալը հսկայական ուշադրություն է գրավում։ Տուրիզմի նախարարության տվյալներով՝ այդ ժամանակ երկիր է այցելում 6.6 մլն զբոսաշրջիկ։ Կառնավալի եկամուտը կազմում է ավելի քան 2.3 մրդ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը