Քաղաքական

17.02.2015 13:54


ԲՀԿ–ականներին բերման ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ–ը մեկ ահազանգ է ստացել

ԲՀԿ–ականներին բերման ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ–ը մեկ ահազանգ է ստացել

–Երեկ երեկոյան Օմբուդսմենի աշխատակազմի թեժ գիծը ստացել է մեկ ահազանգ՝ Նոր Նորքում ԲՀԿ–ական ակտիվիստի բերման ենթարկելու հետ կապված,–«7օր»–ի հետ զրույցում հայտնել է Օմբուդսմենի մամուլի խոսնակ Շուշանիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան ոստիկանություն բերման էր ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը։

ՄԻՊ գրասենյակն արձագանքել է ահազանգին, որի աշխատակիցներն այցելել են Նոր Նորքի ոստիկանության բաժին։

«7օր»–ի հետ զրույցում ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ արագ արձագանքման վարչության աշխատակիցները զրուցել են Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի, այնուհետև՝ բերման ենթարկվածի հետ։

–Հաշվի առնելով, որ բերման ենթարկված անձի հետ առանձնազրույցը հրապարակելու իրավասություն մենք չունենք, քանի դեռ չկա նրա համաձայնությունը, մասնագիտորեն և էթիկայի տեսանկյունից էլ ճիշտ չէ, որ ես հրապարակեմ այդ առանձնազրույցի բովանդակությունը։ Կարող եմ միայն ասել, որ ՄԻՊ–ի իրավասությունը ոստիկանության ծառայողների գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների քննարկումն է։ Կոնկրետ դեպքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ բերման ենթարկված անձի կողմից որևէ դժգոհություն չի եղել։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեղում ևս որևէ խախտում ոստիկանության գործողություններում չեն հայտնաբերել,–ասել է ՄԻՊ տեղակալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը