Տնտեսական

17.02.2015 12:22


Փետրվարին Ուկրաինա ներմուծված գազի հիմնական մասը Եվրոպայից է

Փետրվարին Ուկրաինա ներմուծված գազի հիմնական մասը Եվրոպայից է

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ փետրվար ամսին Ուկրաինան ավելի քան 1 մլրդ խմ գազ է ներմուծել։ Այս մասին հայտնել են «Ուկրտրանսգազի» մամուլի ծառայությունից։

Այդ գազի մեծ մասը՝ 624 մլն խմ, Ուկրաինան ներմուծել է Եվրոպայից, ինչը 39%–ով ավելի է ՌԴ–ից ներմուծացից։ Աղբյուրը նշում է, որ օրական Ուկրաինա 77 մլն խմ գազ է մտնում, որից 57տոկոսը՝ ԵՄ–ից։

Ավելի վաղ «Նաֆթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է Եվրոպայից անգամ 90 տոկոս գազ ստանալ, եթե ՌԴ–ի հետ պայմանավորվածության չհասնի ընդունելի գնի հարցում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը