«Ի՞նչ իրավունք ունի Սարգսյանը խոսել «սահմանադրական փոփոխությունների» մասին, եթե նա չի հարգում գործող Սահմանադրությունը»
Շատերն իրենց վրդովմունքը հայտնեցին Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին հնչեցրած ելույթի վերաբերյալ: Սարգսյանը ելույթ ունեցավ, որը ոչ միայն հարիր չէ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն, այլ հարիր չէ անգամ գյուղապետի տեղակալին: Սակայն պետք է նշել նաև, որ Սարգսյանի ելույթը Սահմանադրության կոպտագույն ոտնահարում էր, ինչի մասին ակնարկեց նաև Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ ՀՀ սահմանադրութան՝ երկրի նախագահ կարող է դառնալ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, և միայն ժողովուրդն իրավունք ունի որոշել, թե ով պիտի լինի նախագահ: Սերժ Սարգսյանին ոչ ոք այնպիսի լիազորություններ չի տվել, որոնք իրեն թույլ կտան որոշել, թե ով պիտի լինի կամ չլինի նախագահ: Նա ի պաշտոնե պիտի Սահմանադրության երաշխավորողը լինի, ոչ թե այն կոպտորեն խախտողը: Բացի այդ, Սահմանադրությունում ոչ մի տեղ նշված չէ, որ Սարգսյանն իրավունք ունի ռեպրեսիվ մեթոդներով ազդել քաղաքական դաշտի գործունեության վրա: Ինչպե՞ս կարող է Սահմանադրությունը փոխելու մասին խոսել մեկը, ով չի հարգում գործող Սահմանադրության դրույթները:
Սերժ Սարգսյանին երբեք չի հաջողվի քաղաքական ուժերին համախմբել իր շուրջ ու միանալ սահմանադրական փոփոխությունների արշավին:
Հետևաբար, նա ճիշտ կանի՝ այս պահին հետքայլ անի, ու կատարի ընդդիմության պահանջն արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Քանի դեռ «բանը բանից չի անցել», դա լավ որոշում կլինի նաև անձամբ Սերժ Սարգսյանի համար:
«Ի՞նչ իրավունք ունի Սարգսյանը խոսել «սահմանադրական փոփոխությունների» մասին, եթե նա չի հարգում գործող Սահմանադրությունը»
Շատերն իրենց վրդովմունքը հայտնեցին Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին հնչեցրած ելույթի վերաբերյալ: Սարգսյանը ելույթ ունեցավ, որը ոչ միայն հարիր չէ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն, այլ հարիր չէ անգամ գյուղապետի տեղակալին: Սակայն պետք է նշել նաև, որ Սարգսյանի ելույթը Սահմանադրության կոպտագույն ոտնահարում էր, ինչի մասին ակնարկեց նաև Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ ՀՀ սահմանադրութան՝ երկրի նախագահ կարող է դառնալ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, և միայն ժողովուրդն իրավունք ունի որոշել, թե ով պիտի լինի նախագահ: Սերժ Սարգսյանին ոչ ոք այնպիսի լիազորություններ չի տվել, որոնք իրեն թույլ կտան որոշել, թե ով պիտի լինի կամ չլինի նախագահ: Նա ի պաշտոնե պիտի Սահմանադրության երաշխավորողը լինի, ոչ թե այն կոպտորեն խախտողը: Բացի այդ, Սահմանադրությունում ոչ մի տեղ նշված չէ, որ Սարգսյանն իրավունք ունի ռեպրեսիվ մեթոդներով ազդել քաղաքական դաշտի գործունեության վրա:
Ինչպե՞ս կարող է Սահմանադրությունը փոխելու մասին խոսել մեկը, ով չի հարգում գործող Սահմանադրության դրույթները:
Սերժ Սարգսյանին երբեք չի հաջողվի քաղաքական ուժերին համախմբել իր շուրջ ու միանալ սահմանադրական փոփոխությունների արշավին:
Հետևաբար, նա ճիշտ կանի՝ այս պահին հետքայլ անի, ու կատարի ընդդիմության պահանջն արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Քանի դեռ «բանը բանից չի անցել», դա լավ որոշում կլինի նաև անձամբ Սերժ Սարգսյանի համար:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից