Աշխարհ

17.02.2015 10:44


Լեհաստանը զենք չի վաճառի Ուկրաինային, քանի որ վերջինն ի վիճակի չէ վճարել

Լեհաստանը զենք չի վաճառի Ուկրաինային, քանի որ վերջինն ի վիճակի չէ վճարել

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ Լեհաստանն առայժմ Ուկրաինային զենք չի վաճառի, սակայն չի բացառվում, որ դա արվի հետագայում։

«Առայժմ Լեհաստանից ուկրաիացիներին ոչ ոք զենք չի վաճառի, որովհետև նրանք չեն կարող վճարել»,– հայտարարել է Կոմորովսկին «TVN24» հեռուստաընկերության եթերում՝ մեկնաբանելով հարցումը՝ համաձյան որի՝ լեհերի 65 տոկոսը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն։

Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ սխալ կլիներ նաև պնդել, որ դա երբեք չի լինի։

Նախորդ շաբաթ էլ Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարել։

Սակայն ավելի վաղ «Financial Times» թերթին տված հարցազրույցում նախարարը չի բացառել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։

Ուկրաինային զինելու «քարտեզը», Սեմոնյակի խոսքերով, Արևմուտքի ձեռքում է, և կարող է օգտագործվել հետագայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը