Աշխարհ

17.02.2015 10:30


Պորոշենկոն և Քերրին քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը

Պորոշենկոն և Քերրին քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդել են ուկրաիացի առաջնորդի մամուլի ծառայությունից։

Պորոշենկոն և Քերրին համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի հարցով հետագա քայլերի ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևի հիման վրա։ Քերրին հավաստիացրել է ուկրաինացի նախագահին, որ ԱՄՆ–ն աջակցում է Ուկրաինայի դիրքորոշմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը