Հատուկջոկատայինները շրջափակել են Ռ. Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցը
Փետրվարի 16-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, հատուկջոկատայինները՝ թվով 50-60 հոգի, շրջափակել են ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրը: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռուբեն Գեւորգյանը:
Իրավապահները միայն նշել են, թե տեղազննություն են իրականացնում, բայց թե ինչ գործի շրջանակներում եւ ինչու հենց հյուրանոցային համալիրում, չեն նշել: Երեւանի քրեական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել են համարներում եւ նրանց հարցաքննում են:
Ռուբեն Գեւորգյանը շեշտեց, որ եթե այս կերպ իշխանությունները ցանկանում են իր վրա ճնշում գործադրել, ապա ինչ կապ ունեն այստեղ հյուրանոցի այցելուները, որոնց դրել են բավական անհարմար իրավիճակում՝ խախտելով նրանց ամենատարրական իրավունքները:
Ռուբեն Գեւորգյանը նաեւ ավելացրեց, թե այս ամենը հիշեցնում է թուրքական հալածանքները, որոնք տեսել է մեր ժողովուրդը: Ավելացնենք, որ մինչ այս պահը «տեղազննություն» կոչվածը շարունակվում է: Ռուբեն Գեւորգյանը մտավախություն հայտնեց, որ տեղազննությունն իրականացվում է միայն հյուրանոցի տնօրենի մասնակցությամբ, եւ շատ հնարավոր է՝ տարածքում, այսպես կոչված, վտանգավոր առարկա տեղադրեն, քանի որ տնօրենը չի կարող վերահսկել նրանց բոլոր գործողությունները:
Ռուբեն Գեւորգյանի ընտանիքը ներողամտություն է հայցում այցելուներից՝ հավելելով, թե, ցավոք, ունենք օրենքի խախտման շարունակական «բեսպրեդելը», որի օրինակներից է հենց այս գործողությունը:
Հատուկջոկատայինները շրջափակել են Ռ. Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցը
Փետրվարի 16-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, հատուկջոկատայինները՝ թվով 50-60 հոգի, շրջափակել են ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրը: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռուբեն Գեւորգյանը:
Իրավապահները միայն նշել են, թե տեղազննություն են իրականացնում, բայց թե ինչ գործի շրջանակներում եւ ինչու հենց հյուրանոցային համալիրում, չեն նշել: Երեւանի քրեական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել են համարներում եւ նրանց հարցաքննում են:
Ռուբեն Գեւորգյանը շեշտեց, որ եթե այս կերպ իշխանությունները ցանկանում են իր վրա ճնշում գործադրել, ապա ինչ կապ ունեն այստեղ հյուրանոցի այցելուները, որոնց դրել են բավական անհարմար իրավիճակում՝ խախտելով նրանց ամենատարրական իրավունքները:
Ռուբեն Գեւորգյանը նաեւ ավելացրեց, թե այս ամենը հիշեցնում է թուրքական հալածանքները, որոնք տեսել է մեր ժողովուրդը:
Ավելացնենք, որ մինչ այս պահը «տեղազննություն» կոչվածը շարունակվում է: Ռուբեն Գեւորգյանը մտավախություն հայտնեց, որ տեղազննությունն իրականացվում է միայն հյուրանոցի տնօրենի մասնակցությամբ, եւ շատ հնարավոր է՝ տարածքում, այսպես կոչված, վտանգավոր առարկա տեղադրեն, քանի որ տնօրենը չի կարող վերահսկել նրանց բոլոր գործողությունները:
Ռուբեն Գեւորգյանի ընտանիքը ներողամտություն է հայցում այցելուներից՝ հավելելով, թե, ցավոք, ունենք օրենքի խախտման շարունակական «բեսպրեդելը», որի օրինակներից է հենց այս գործողությունը:
http://top-news.am/7/1/news/42578.html