Կարծիք

17.02.2015 00:12


Սերժի մանկլավիկները շուտով իրենք իրենց ցմահ մահապատժի են ենթարկելու՝ «կանտռոլնի» ցած նետվելով

Սերժի մանկլավիկները շուտով իրենք իրենց ցմահ մահապատժի են ենթարկելու՝ «կանտռոլնի» ցած նետվելով

Սերժ Սարգսյանը հասկանալով, որ այլևս չի կարողանում ԲՀԿ նախագահին համոզել՝ աջակցելու Սահմանադրությունը փոխելու միջոցով իր վերարտադրությանը, արեց իր հուսահատ քայլը՝ փորձելով քողարկել այն վճռական տոնով հանդես գալու տակ:

Ակնկալվում էր երկու սցենար, որ Ծառուկյանն այնքան կսրտնեղի իր հանդեպ հնչած վիրավորական արտահայտություններից, կվախենա ու կօգտվի իր համար թողած «մարդասիրական միջանցքից», թե գործարար Ծառուկյանի հետ գործող նախագահը խնդիրներ չունի:

Երկրորդ՝ սպասվում էր նաև, որ հանկարծակիի եկած Ծառուկյանն այնպիսի վիրավորական խոսքերով կհակադարձի, որ իշխանություններն առիթ կունենան ասելու, թե՝ բա որ ասո՞ւմ էինք, տեսեք՝ ինչ մակարդակ ունի:

Բայց Ծառուկյանը գնաց իշխանությունների կողմից չկանխատեսված՝ երրորդ ճանապարհով, այն է՝ նա ոչ միայն տվեց քաղաքական պատասխան, այլև հասկացրեց, որ ինքը չի վախեցել, և իր դեմ արվածը չի ներելու:

Իսկ ի՞նչ էիք սպասում, որ կարող եք ոստիկաններով ձեզ շրջապատել ու դիմացինին անձնական վիրավորանք հասցնելով՝ կա՛մ լռեցնել, կա՛մ հունից հանել, որ կարողանաք քրեական գո՞րծ հարուցել: Ի՞նչ է՝ ժողովուրդը սա կո՞ւլ է տալու, երբ ասվում է, թե իշխանությունները պետք է որոշեն՝ ով քաղաքականությամբ զբաղվի, ով՝ ոչ, ում գործունեությունն է երկրի համար վտանգավոր, ում կարելի է մականունով դիմել: Այսինքն, այսօր վտանգ են տեսնում Ծառուկյանի մեջ՝ նրան են ցանկանում ասպարեզից հանել, վաղը ով Սերժի դուրը չգա կամ իրենց դուդուկի տակ չպարի՝ բոլորն էլ հայտնվելու են ճնշումների տակ: Պարզ ասած՝ կա՛մ մենք սա կուլ կտանք, ու այլևս անիմաստ կլինի քաղաքականությամբ զբաղվելը, ու նաև՝ այս երկրում ապրելը, կա՛մ կհամախմբվենք ու կհեռացնենք այս իշխանություններին:

Ի դեպ, արդեն զավեշտի է վերածվել «վերջին բոլշևիկի» այն շուստրիությունը, որ ամեն անգամ, երբ ներքաղաքական իրավիճակը լարվում է, Սարգսյանը Թուքիայի հետ կապված մի թեմա է գտնում, թե, իբր, զբաղված է արտաքին քաղաքական լուրջ գործերով: Եթե խոստովանում ես, որ արդեն վեց տարի է՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով մոտդ ոչինչ չի ստացվում, էլ ի՞նչ տարբերություն՝ երե՞կ հետ կկանչեիր, այսօ՞ր, թե՞ վաղը: Իսկ եթե այն օրն ես ընկել, որ դրանով ուզում ես դաշնակներից ավելի մեծ աջակցություն ակնկալել, ապա այսպես դաժանաբար վարկաբեկվելուց հետո մեկը լինի՝ դաշնակներին աջակցի:

Բայց ինչ էլ տեղի ունենա՝ մեկ է. մեղքս գալիս են Սերժի մանկլավիկները, որ իշխանափոխությունից հետո լեղապատառ հասնելու են Կիևյան կամուրջ ու իրենց գցեն, հետո անմիջապես բարձրանան ու մի հատ էլ «կանտռոլնի» իրենց գցեն, որ կենդանի դասականի խոսքով ասած՝ ցմահ լինի մահապատիժը, մենակ թե Ծառուկյանի կամ նրա թիմակիցների ձեռքը չընկնեն, ավելի ճիշտ՝ ժողովրդի ձեռքը:

Բայց չշեղվենք թեմայից ու լրջորեն նախապատրաստվենք առաջիկա հանրահավաքին, քանի որ բոլորի արածների պատասխանները տրվելու են իշխանափոխությունից հետո, իսկ դրան դեռ հասնել է պետք՝ վճռական ու հետևողական պայքարի միջոցով:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1544561869148928&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը