Լրահոս

16.02.2015 23:31


Շտապ. իշխանություններն անցել են ահաբեկչության

Շտապ. իշխանություններն անցել են ահաբեկչության

Իշխանություններն անցել են բոլոր սահմանները եւ սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Արդեն մի քանի ժամ է՝ ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներին, ակտիվիստներին:

Հատուկջոկատայինները հարձակում են իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ ձերբակալվել է Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ լրագրողներն արդեն չեն հասցնում արձագանքել բոլոր ահազանգերին:

Վաղվանից ստեղծվելու է իրավական աջակցության խումբ, եւ ցանկացած ձերբակալության մասին կտեղեկացվի հասարակությունը, լրատվամիջոցներին եւ ՀՀ տարածքում գործող դեսպանություններին:

Այսպիսով, վարչախումբն անցել է բացահայտ ահաբեկչության՝ փորձելով վախի եւ բռնությունների միջոցով ճնշել համաժողովրդական շարժումը:

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը