Հրազդանի կիրճում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին
Փետրվարի 16-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Մալականի այգի» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի» մակնիշի 08 NN 880 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորը` 1996 թ. ծնված Ի. Մ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. վառելիքի արտահոսք չի եղել: