Դատապարտում են Սերժ Սարգսյանի հակասահմանադրական վարքագիծը
Արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական շարժումների համատեղ հայտարարություն
Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի և իր թիմակիցիների դրսևորած հակասահմանադրական վարքագիծը, որն ուղղված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։
Մենք արձանագրում ենք, որ
–Սերժ Սարգսյանն ուժային ու վարչական լծակները գործի դնելով՝ ուզում է հասնել հակասահմանադրական հեղաշրջման, այն է՝ սահմանադրական «բարեփոխումների» գնալ,
–Սերժ Սարգսյանը, գերազանցելով իր լիազորությունները, պետական ռեսուրսներն օգտագործում է իր կողմից ղեկավարվող քաղաքական մենաշնորհը պահպանելու և այն վերարտադրելու համար, որի համար էլ հրահանգ է տրվել բռնաճնշումներ կիրառել Գագիկ Ծառուկյանի դեմ,
–Սերժ Սարգսյանը, խախտելով իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը, ուղղորդում և թելադրում է օրենսդիր ու գործադիր մարմիններին՝ նրանց դրդելով քաղաքական ուժի ղեկավարի դեմ արշավ սկսել։
Ելնելով վերը շարադրվածից և միանալով Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթում հնչած մոտեցումներին՝ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին մաս կազմել համաժողովրդական շարժմանը և ակտիվորեն ներգրավվել մեր երկրում չարիքի իշխանության հեռացման գործընթացին։
Ընտրությունը մեկն է` կամ տոտալիտար ու աղքատ Հայաստան, կամ ժողովրդավարական ու զարգացող Հայաստան: Ոչ ոք իրավունք չունի մնալ դիտորդի դերում: Հիմա լռելը նշանակում է համաձայնվել, լռելը նշանակում է վտանգել մեր ու մեր երեխաների ապագան: Սա պայքար չէ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, սա պայքար է ի պաշտպանություն մեր երկրի ու մեր երեխաների ապագայի:
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին` ձեր ձայնը բարձրացրեք երկրում սկիզբ առած ակնհայտ քաղաքական հետապնդումերի ու քաղաքական ինկվիզիցիայի դեմ:
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին մասնակցել փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համազգային հավաքին։
Հայտարարության տակ ստորագրել են 10-ը արտախորհրդարանական կուսակցություն և 40 ՀԿ