Կարծիք

16.02.2015 17:41


ՀՀԿ-ի «բեսպրեդելը» սահմաններ չի ճանաչում

ՀՀԿ-ի «բեսպրեդելը» սահմաններ չի ճանաչում

Վերջին երկու օրերին ներքաղաքական օրակարգի կտրուկ փոփոխությունը մի շարք արատավոր երևույթներ դարձրեց հրապարակային։ Եթե առաջ ոմանք մտածում էին, որ այն պնդումը, թե ՀՀԿ-ն «բեսպրիդելի» վարպետ է, դա ուղղակի ասեկոսեներ են, ապա դեպքերից հետո հաստատվեց այն, և ի չիք դարձավ փաստին չհավատացողների համոզմունքը։ Տեսե՛ք, քանի դեռ լուրջ սրացումներ տեղի չէին ունենում քաղաքական դաշտում, ինչը լուրջ մարտահրավեր հանդիսացավ գործող իշխանություններին, ամեն բան արվում էր, այսպես ասած, «տակից»։ Անօրենություններ, մարդկանց նկատմամբ սեփական լծակների կիրառում, բռնություն և այլն։ Հիմա փաստերով՝

այդ ո՞նց է լինում, որ ՀՀԿ-ն՝ հանձինս Սերժ Սարգսյանի, նոր է որոշել, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հեռանա Անվտանգության խորհրդից, այն էլ երբ Գագիկ Ծառուկյանը դե ֆակտո արդեն 6 ամիս է՝ չի աշխատում այդ հաստատությունում։

Այդ ո՞նց է լինում, որ սպորտի զարգացման մեջ իր ուրույն ներդրումն ունեցող մարդուն, ով ջանք ու եռանդ չի խնայում աջակցելու և ոգևորելու մեր սպորտսմեններին՝ պայմաններ ստեղծելով նրանց համար գործունեություն ծավալելու նպատակով, որոշում են հեռացնել Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից, չէ՞ որ ավելի լավ, քան Գագիկ Ծառուկյանն է, ոչ ոք չէր կարող ղեկավարել այդ մարմինը։

Այդ ո՞նց է լինում, որ ոստիկանությունը նոր է որոշել խզել պայմանագրերը Գագիկ Ծառուկյանի հետ. չէ՞ որ ոստիկանությունը բոլորի համար է ոստիկանություն, և ինչ-որ մեկի քմահաճույքով չէ, որ պետք է առաջնորդվեր, առավել ևս, որ դրա կարիքը բնավ չկա, քանզի ինչ-որ օրենք կամ պայմանագրային կետ չի խախտվել։ Եվ նմանատիպ բազմաթիվ օրինակներ էլ կան, որոնք հրապարակային չդառնալու արդյունքում կոծկվել և մարսվել են, իսկ այս ամենից հետո, ի հեճուկս իշխանությունների, պարզ դարձավ, որ մեր երկրում նման իշխանություն հանդուրժելը կնշանակի խաչ քաշել սեփական արժանապատիվ կյանքի, սեփական իրավունքների և բարեկեցիկ ու ապահով կյանքի վրա։ Այսօր այսպես, վաղն էլ մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ կարող են կատարվել նման ոտնձգություններ։ Կոչ եմ անում բոլորին միասնական հանդես գալ ներկայիս ոչ բարով իշխանությունների դեմ, քանզի սա մեր միակ շանսն է երկրում օրենքի գերակայություն և արդարություն հաստատելու համար։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը