Կարծիք

16.02.2015 16:56


Ես մոբիլիզացվում եմ

Ես մոբիլիզացվում եմ

Ոնց հասկանում եմ՝ շուրջօրյա հանրահավաքներ են սկսվելու: Կոնկրետ ինձ համար մինչև հիմա նախընտրելի քաղաքական գործիչ չի եղել: Ես մի քիչ այլ հարթությունում եմ ապրել: Բայց համաժողովրդական մոբիլիզացիայի կոչին միանշանակ ասում եմ՝ հա:

Ես մոբիլիզացվում եմ: Ես ուզում եմ, որ էրեխեքս հետ գան Հայաստան, ու չիմանան՝ Աշոտյանն ով ա: Որ իմ ընկերները վերջապես կարողանան ինքնադրսևորվել ու կոտրված ման չգան, որ Լիսկան գիտական կոչում ունի: Որ սապոնով «մարդ» դարձածները վերադառնան իրանց բները: Որ կյանքի իմաստը ապառիկով ապրելը չլինի: Որ ես հանգիստ սրտով կարդամ ու լսեմ իրական արժեք ունեցող մտքեր, ոչ թե առավոտից երեկո տարածվող իշխանական քարոզչամեքենայի տխմարությունները: Որ ես ինքս ինձանից չամաչեմ: Մի խոսքով, ես մոբիլիզացվում եմ:

Նշան Գալստյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1579376612275285&id=100006088848659&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը