Մերի Մովսիսյան. «Իշխանությունը չի տիրապետում ամենակարևորին»
ՀՀ ԱԺ աշխատակազմում ուսումնասիրվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայություններն ու դրանց հիմքերը, և ինչպես նշվում է, հնարավոր է՝ Գալուստ Սահակյանն այս օրերին դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով։
Եթե Բաղրամյան 26-ում կարծում են, որ ընտրված պատգամավորին՝ ժողովրդի ընտրյալին, հնարավոր է վնաս հասցնել՝ զրկելով նրան մանդատից, ապա երկրի, այսպես կոչված, բարձրագույն իշխանությանը խորհուրդ կտամ բացել ցանկացած քաղաքագիտության դասագիրք ու առաջին մի քանի դասախոսություններում գտնել քաղաքական լեգիտիմության վերաբերյալ հատվածը։ Շատ արագ պարզ կդառնա, որ քաղաքական լեգիտիմությունը, որին տիրապետում է ՀՀ ԱԺ թվով երկրորդ կուսակցության նախագահը, հիմնված է ժողովրդական կոնսենսուսի վրա։ Դրանից հետևում է, որ հասարակությունը ճանաչում և հավանություն է տալիս նրա քաղաքական գործունեությանը, քաղաքական որոշումներին և քայլերին։ ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու միջոցով նրան վնաս հասցնել հնարավոր չէ։ Ներկայումս ԲՀԿ առաջնորդն անխոցելի է. մանդատից զրկելը, ԱԱԽ–ի անդամակցությունից զրկելը, անգամ նրա հարկային հաշիվները ստուգելը զրոյական ազդեցություն կունենան երկրում քաղաքական զարգացումների հետագա գործընթացի վրա, քանզի նա տիրապետում է տարիների ընթացքում ձեռք բերված ժողովրդի վստահությանը և քաղաքական լեգիտիմությանը։ «Լեգիտիմություն» ասվածը նշանակում է նաև, որ ժողովուրդը ճանաչում է մեր դեպքում նրա առաջնորդության իրավունքը, և համաձայնվում է ենթարկվել նրան։ Ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդի հետևից գնում է երկրի բացարձակ մեծամասնությունը՝ իր տիրապետության տակ գտնվող ռեսուրսների ողջ արսենալով։ Քաղաքական այնպիսի առաջնորդի, ինչպիսին է ԲՀԿ նախագահը վնասելու միակ հնարավոր միջոցը կարող էր լինել նրան լեգիտիմությունից զրկելը, բայց դա էլ կարող էր անել միայն այն ուժը, որը կտիրապետեր լեգիտիմության, և վիճարկելու ունակ կլիներ։
10 զոհի գնով իշխանության եկած մարդը, բնական է, չի կարող լեգիտիմ լինել, առավել ևս՝ վիճարկել մեկ ուրիշի լեգիտիմությունն ու համեմատվել նրա հետ։ Թե ինչի վրա է իր հույսը դրել Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի «վերջին բոլշևիկը», հայտնի չէ, բայց որ նրա իշխանության մնալու հետհաշվարկը սկսվել է, առավել քան ակնհայտ է։
Փետրվարի 12-ի երեկոն դեռ շատ հիշեցնել կտա իր մասին նախագահի պաշտոնում հայտնված մարդու «ծուռ հայելիների» աշխարհում։
Մերի Մովսիսյան. «Իշխանությունը չի տիրապետում ամենակարևորին»
ՀՀ ԱԺ աշխատակազմում ուսումնասիրվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայություններն ու դրանց հիմքերը, և ինչպես նշվում է, հնարավոր է՝ Գալուստ Սահակյանն այս օրերին դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով։
Եթե Բաղրամյան 26-ում կարծում են, որ ընտրված պատգամավորին՝ ժողովրդի ընտրյալին, հնարավոր է վնաս հասցնել՝ զրկելով նրան մանդատից, ապա երկրի, այսպես կոչված, բարձրագույն իշխանությանը խորհուրդ կտամ բացել ցանկացած քաղաքագիտության դասագիրք ու առաջին մի քանի դասախոսություններում գտնել քաղաքական լեգիտիմության վերաբերյալ հատվածը։ Շատ արագ պարզ կդառնա, որ քաղաքական լեգիտիմությունը, որին տիրապետում է ՀՀ ԱԺ թվով երկրորդ կուսակցության նախագահը, հիմնված է ժողովրդական կոնսենսուսի վրա։ Դրանից հետևում է, որ հասարակությունը ճանաչում և հավանություն է տալիս նրա քաղաքական գործունեությանը, քաղաքական որոշումներին և քայլերին։ ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու միջոցով նրան վնաս հասցնել հնարավոր չէ։ Ներկայումս ԲՀԿ առաջնորդն անխոցելի է. մանդատից զրկելը, ԱԱԽ–ի անդամակցությունից զրկելը, անգամ նրա հարկային հաշիվները ստուգելը զրոյական ազդեցություն կունենան երկրում քաղաքական զարգացումների հետագա գործընթացի վրա, քանզի նա տիրապետում է տարիների ընթացքում ձեռք բերված ժողովրդի վստահությանը և քաղաքական լեգիտիմությանը։
«Լեգիտիմություն» ասվածը նշանակում է նաև, որ ժողովուրդը ճանաչում է մեր դեպքում նրա առաջնորդության իրավունքը, և համաձայնվում է ենթարկվել նրան։ Ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդի հետևից գնում է երկրի բացարձակ մեծամասնությունը՝ իր տիրապետության տակ գտնվող ռեսուրսների ողջ արսենալով։ Քաղաքական այնպիսի առաջնորդի, ինչպիսին է ԲՀԿ նախագահը վնասելու միակ հնարավոր միջոցը կարող էր լինել նրան լեգիտիմությունից զրկելը, բայց դա էլ կարող էր անել միայն այն ուժը, որը կտիրապետեր լեգիտիմության, և վիճարկելու ունակ կլիներ։
10 զոհի գնով իշխանության եկած մարդը, բնական է, չի կարող լեգիտիմ լինել, առավել ևս՝ վիճարկել մեկ ուրիշի լեգիտիմությունն ու համեմատվել նրա հետ։ Թե ինչի վրա է իր հույսը դրել Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի «վերջին բոլշևիկը», հայտնի չէ, բայց որ նրա իշխանության մնալու հետհաշվարկը սկսվել է, առավել քան ակնհայտ է։
Փետրվարի 12-ի երեկոն դեռ շատ հիշեցնել կտա իր մասին նախագահի պաշտոնում հայտնված մարդու «ծուռ հայելիների» աշխարհում։
Հ. Գ. 20.02.2014/16։00 - Միացո՛ւմ։
Մերի Մովսիսյան