Եթե Ծառուկյանին մանդատից զրկեն, ԲՀԿ-ականները կարող են հացադուլ և նստացույց սկսել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության աշխատանքային նիստը: Այն գլխավորել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու դեպքում խմբակցության անելիքները: Վահան Բաբայանի խոսքով՝ հնարավոր տարբերակներից մեկը նստացույցն է ու հացադուլը:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ նախորդ տարվա վերջին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայությունները հարգելի է համարել, իսկ այսօր արդեն կասկածի տակ է առել դրանց հարգելի լինելը:
Վահան Բաբայանը նաև ասել է, որ բացասաբար է վերաբերվում Արագած Ախոյանի՝ ԲՀԿ շարքերը լքելուն, քանի որ նա կուսակցությունը թողնում է ոչ թե գաղափարական անհամաձայնության պատճառով, այլ ելնելով այն հանգամանքից, որ կուսակցությունը հայտնվել է ծանր իրավիճակում:

Աղբյուրը՝ Zham.am