Լրահոս

16.02.2015 21:03


Եվրամիությունը սև ցուցակում է ընդգրկել Կոբզոնին

Եվրամիությունը սև ցուցակում է ընդգրկել Կոբզոնին

Եվրամիությունն ընդլայնել է ռուսաստանցիների սև ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել (մուտքի արգելք և հաշիվների սառեցում)։ Այս մասին նշվում է ԵՄ պաշտոնական կայքում։ Ռուսաստանից ցուցակում հինգ մարդ է ընդգրկվել՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալներ Անատոլի Անտոնովը և Արկադի Բախինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի փոխղեկավար Անդրեյ Կարտապոլովը, երգիչ Իոսիֆ Կոբզոնը և Պետդումայի ՌԴ Կոմկուսի պատգամավոր Վալերի Ռաշկինը։

Ցուցակում ներառվել է նաև Ուկրաինայի արևելքի 14 բնակիչ, այդ թվում՝ ԴԺՀ աշխարհազորայինների պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը, ինչպես նաև 9 կազմակերպություն՝ աշխարհազորայինների ջոկատներ։
ԵՄ սև ցուցակի սպասվող ընդլայնման մասին հայտնի է դարձել փետրվարի 9-ին, երբ դրան հավանություն են տվել Եվրամիության ԱԳՆ ղեկավարները։

Տեղեկացնում է lenta.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը